ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 16-ին ընդունել է Գազայի հատվածի վերաբերյալ Մալթայի հեղինակած բանաձեւը։ Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր կողմերին պահանջում է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունները։
Փաստաթուղթը կոչ է անում շտապ հայտարարել մարդասիրական երկարատեւ դադարների մասին, անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին։
Բանաձեւի տեքստում ՀԱՄԱՍ-ի դատապարտման դրույթներ չկան, ինչը պնդում էր Վաշինգտոնը։ Ընդ որում՝ բանաձեւը միաժամանակ հրադադարի կոչ չի անում, ինչին ձգտում էր Մոսկվան։
Բանաձեւին կողմ է քվեարկել 12 պետություն։ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ ՄԹ-ն քվեարկել են ձեռնպահ։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Գազայի հատվածում հրադադար հաստատելու առաջարկներին։ «Դեմ» է քվեարկել 293, «կողմ»՝ 125 մարդ։ Քվեարկությունից առաջ պաղեստինամետ ցուցարարները փակել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող գլխավոր ճանապարհը։