ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է աջակցել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի առավել արդյունավետ քաղաքականության մշակմանը։
USAID CARD ծրագրային թիմը Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում էր: Փորձագետ Էլեոնորա Վիրապյանը համայնքապետարանում վարեց իրազեկող սեմինար համայնքի տարբեր կառույցների սոցիալական աշխատողների եւ հոգեբանների համար:
Էլեոնորա Վիրապյանը կարեւորեց նման ծրագրերի եւ համայնքապետարանների փոխգործակցությունը, որը կարեւոր նշանակություն է ունենալու ի՛ր եւ ի՛ր երեխայի իրավունքն իմացող քաղաքացի ունենալու գործում:
Փորձագետը վստահություն հայտնեց, որ ծրագիրը նպաստելու է հայաստանյան կազմակերպությունների կարողությունների հզորացմանը: Մասնակիցներն արդեն կարող են ստացած գիտելիքների շնորհիվ հավաքել, վերլուծել եւ օգտագործել օգտակար տվյալներն այնպես, որ երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում եւ համայնքներում: