ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նոյեմբերի 16-ին ճեպազրույցում պատասխանելով «Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ» հարցին, հայտարարել է, որ Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում պահպանելու եւ զարգացնելու նպատակ չի տեսնում։ Նա հավելել է, որ «Հայաստանն արցախահայության մեծ խնդիր ունի»։
«Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ պետական ինստիտուտներ պահելու եւ զարգացնելու նպատակ չեմ տեսնում։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է եւ հարված»,– շեշտել է ԱԺ նախագահը։