Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի պառլամենտում եւ անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Գյուլերը նշել է, որ ներկայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մշտական խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել․ «Հուսով ենք, որ Հայաստանը կգործի այս գիտակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով, ինչպես արել ենք մինչ այժմ»։