Ադրբեջանի քաղաքացիների բնակեցումը Շուշիում կսկսվի 2024 թվականի փետրվար-մարտին։ «Նախատեսվում է վերաբնակեցնել ավելի քան 300 ընտանիք»,- նոյեմբերի 16-ին հայտարարել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։ Նա նշել է, որ Շուշիի փողոցները հիմնովին վերակառուցվելու են, ջրի, գազի եւ էլեկտրահաղորդման գծերը կլինեն ստորգետնյա անցումներով։
Ընդհանուր առմամբ, ըստ Քարիմովի, 2024-ին կմեկնարկի նաեւ 56 կմ երկարությամբ ներքին ճանապարհային ցանցի առաջին 17-կիլոմետրանոց հատվածի շինարարությունը:
«Դրան զուգահեռ կներդրվի ներքաղաքային հասարակական տրանսպորտ: Բնակարանաշինության ուղղությամբ 23 շենքից կազմված բնակելի համալիրի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Ընդհանուր առմամբ, բնակելի համալիրը կունենա 450 բնակարան։ Բնակարանների մեծ մասը կփոխանցվի նախկին ներքին տեղահանվածների օգտագործմանը»,- ասել է Այդին Քերիմովը։