Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին:
Ըստ Բաքվի՝ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ը կորցնի միջնորդի իր դերը:
«Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։