Նոյեմբերի 17-18-ի գիշերը Հայաստանի երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, եւ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Դրա մասին հայտնել է Բյուրականի աստղադիտարանը։
Ամեն տարի նոյեմբերի 8-22-ը դիտվող Լեոնիդների ասուպային հոսքը սովորաբար առաջանում է, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է, որպես կանոն, գիսավորների առաջացրած երկնաքարերի խմբի եւ, մեծ՝ միջինում 72 կմ/վ արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում է եւ «ընկնող աստղեր» հիշեցնող կանաչավուն հետքեր թողնում։
Լեոնիդների չափերը երբեմն հասնում են 9 միլիմետրի, իսկ զանգվածը՝ մինչեւ 85 գրամի: Ասուպների հեղեղ դիտվել է 1999-ին եւ շարունակվել 2000-2002 թվականներին, իսկ հաջորդը սպասվում էր 2032-ին: Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833 թվականի նոյեմբերի 12-13-ի գիշերը, որն էլ աստղագետները համարում են ասուպային աստղագիտության ծնունդը: