Ըստ ամերիկյան The Record պարբերականի՝ Ուկրաինայի Կիբերանվտանգության ազգային համակարգող կենտրոնը (NCSCC) հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ 2023-ի սեպտեմբերին Ռուսաստանի եւ Չինաստանի հետախուզական ծառայություններին առնչվող մի խումբ ցանցահեններ կիբերհարձակումներ են գործել Ադրբեջանի, Իտալիայի, Հունաստանի եւ Ռումինիայի օտարերկրյա դեսպանատների, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների սերվերների վրա։
Ըստ NCSCC-ի՝ առավելագույն վնասներ են հասցվել Ադրբեջանի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների էլեկտրոնային օգտահաշիվներին։
Ադրբեջանական Haqqin ռեսուրսը հաքերային հարձակման հնարավոր պատճառներից մեկը համարում է այն, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը նպատակ է դրել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի նախապատրաստության մասին։