Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության նախագահի խորհրդական Սիմոն Մորդյուի հետ։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են Եվրամիության եւ Ադրբեջանի հարաբերությունները։
«Շեշտ է դրվել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է Կովկասում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նպաստելու խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասին»,- X-ի իր գրառման մեջ նշել է Հաջիեւը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հարավայում Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։