Նոյեմբերի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:
Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:
Նա նշել է, որ բարձր են գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվածություն ունենալու Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: