Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատն ընդունել է Գերի Փիթերսի հեղինակած «Հայաստանի պաշտպանության ակտ 2023 թվական» S 3000 օրինագիծը:
Ըստ ընդունված փաստաթղթի՝ ԱՄՆ նախագահը չի կարող օգտվել «2002 թվականի Արտաքին գործառնությունների, արտահանման ֆինանսավորման եւ հարակից ծրագրերի, ինչպես նաեւ «Նախկին ԽՍՀՄ անկախ պետություններին օգնության մասին» օրենքով նախատեսված մերժման լիազորություններից։
Այլ կերպ ասած՝ այս օրինագծով չեղարկվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանին ռազմական օգնությունն ամբողջ ծավալով արգելող օրինագիծ: