Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, որ 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին կազմակերպությունն աջակցել է Արցախից վիրավորների եւ բուժառուների տարհանմանը: Նշվում է, որ Ղարաբաղից 220 աճյուն է տեղափոխվել Հայաստան: Աճյունների թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։
Կարմիր խաչն անհայտ կորած անձանց ընտանիքներից շուրջ 2500 հեռախոսազանգ եւ այց է ունեցել, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին: «25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում եւ այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի եւ հեռախոսազանգերի միջոցով։ 124 վիրավոր եւ բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ։