Ֆինլանդիայի կառավարությունը նոյեմբերի 17-ի գիշերը կփակի Ռուսաստանի հետ սահմանի 4 անցակետեր: Դրա մասին մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի վարչապետ Պետերի Օրպոն:
Վերջին օրերին ավելի ու ավելի շատ երրորդ երկրների քաղաքացիներ են գալիս Ֆինլանդիայի արեւելյան սահման, ինչը լուրջ սպառնալիք է հասարակական կարգի եւ ազգային անվտանգության համար։ Կառավարությունում համզոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է վճռականորեն արձագանքել ստեղծված իրավիճակին:
Ըստ վարչապետի՝ 2023-ի աշնանը Ռուսաստանի հետ սահմանագոտու անցակետերում ապաստան է խնդրել 280 անձ։
Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենն իր հերթին պարզաբանել է, որ ֆիննական 4 անցակետերը փակ կլինեն մինչեւ 2024-ի փետրվարի 18-ը։