Bloomberg-ը հայտնել է, որ շվեյցարա-հոլանդական Vitol Group-ին պատկանող Petrol Ofisi-ն համաձայնել է գնել բրիտանական նավթային հսկա British Petroleum-ի բենզալցակայանները Թուրքիայում:
Գործարքի ավարտից հետո Petrol Ofisi-ն կընդլայնի իր թուրքական մանրածախ ցանցը 770 կայաններով՝ հասցնելով այն ավելի քան 2700-ի: Ընկերությունները գործարքի հաստատումը կարգավորիչ մարմնի կողմից ակնկալում են ստանալ 2024-ի սկզբին։
British Petroleum-ը գործարքի վերաբերյալ հատուկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաճառքի որոշումն ընդունվել է Թուրքիայում վառելիքի բիզնեսի ռազմավարության վերանայումից հետո:
1909-ին հիմնադրված British Petroleum-ը Թուրքիայում գործում է 1912 թվականից։