Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպությունը հիասթափված է Իսրայելի հայտարարություններից, որ չի ցանկանում կատարել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդունած բանաձեւը։
Դյուժարիկը հավելել է, որ բանաձեւի ընդունումը «բավական ցավալի» էր Անվտանգության խորհրդի համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 16-ին ընդունեց Մալթայի բանաձեւը, որը, մասնավորապես, կոչ էր անում շտապ հայտարարել մարդասիրական երկարատեւ դադարներ եւ անհապաղ ու անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին։