Ռուսաստանը խաղաղօվկիանոսյան տերություն է եւ դեռեւս արտաքին շուկաներ էներգառեսուրսների հուսալի եւ խոշոր մատակարար է:
Դրա մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում։
«Մենք մեր գործունեության հիմնական շեշտը դնում ենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունների մատակարարման վրա եւ իրականում վերաուղղել ենք մեր ապրանքային հոսքերը Արեւմուտքից Արեւելք», — ընդգծել է պաշտոնյան կլիմայի փոփոխությանն ու էներգետիկ անցմանը նվիրված գագաթնաժողովում: