ԱՄՆ-ը Բենիամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի օկուպացիայի կրկնումն անհնար է։ Դրա մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք հստակորեն հասկացրել ենք, որ Իսրայելի կողմից Գազայի օկուպացիայի կրկնումն անհնար է, եւ Գազան չի կարող շարունակ օգտագործվել որպես ահաբեկչական հարձակումների հարթակ: Գազայի հատվածը պետք է լինի պաղեստինյան վերահսկողության տակ»,- ասել է պետքարտուղարը: