ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը МГИМО 360 հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նոր նախագահական ժամկետի համար, եւ վստահ է նրա հաղթանակում։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ դժվար է ասել՝ երկրի հաջորդ ղեկավարը կկարողանա արդյոք իր պաշտոնում պահպանել այն ամենը, ինչին հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
«Բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա։ Չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, եւ չեմ կասկածում, որ նա շարունակելու է մնալ մեր նախագահը։ Իսկ հետո՝ կտեսնենք»,- նշել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։