Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում եվրոպացի պաշտոնյան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, որով վերջինս ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու համար։
Ստանոն խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարեւորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։