Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը X-ի իր էջում տեղեկացրել է Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորելու մասին:
«80 տարի առաջ այս օրը բանաստեղծ, Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը ձերբակալվեց Էվրի կայարանում, ապա գնդակահարվեց իր 22 զինակից եղբայրների հետ։ Նա կլինի առաջին օտարերկրյա եւ կոմունիստական դիմադրության մարտիկը, որը կհուղարկավորվի Պանթեոնում»,- գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին: