Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ: Սրա մասին հայտնել է Հայաստանի ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Անցակետը, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել»,- ասել է նա։
Բադասյանը նշել է, որ դեռ չեն հաշվարկել՝ պետբյուջե որքան եկամուտ կստացվի հայ-թուրքական սահմանի, մասնավորապես Մարգարայի անցակետի բացման ու այնտեղով բեռնափոխադրումների դեպքում:
«Գնահատման աշխատանքներ տարվում են, բայց կոնկրետ գումար հնարավոր չէ նշել,- ասել է Բադասյանը՝ հավելելով, թե աքսիոմ է, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակը։ «Իհարկե, այդտեղ կան դրական կողմեր, կարող են լինել նաև բացասական կողմեր, բայց բաց սահման ունենալն ավելի լավ է»,- նշել է նա։