Հայաստանն ու Իրանը նոյեմբերին քննարկել եւ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը։
Նոյեմբերի 15-16-ին Երեւանում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ համատեղ նիստ են անցկացրել:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել եւ համատեղ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը, հաստատել են Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման աշխատանքների իրականացման տարեկան ծրագիրը: Վերականգնվել է Արաքս գետի ուսումնասիրման մշտադիտարկման հայ-իրանական աշխատանքային խմբի երկկողմ համագործակցությունը՝ երկարաժամկետ կտրվածքով Արաքս գետի ջրի որակն ապահովելու նպատակով:
Նիստի արդյունքներով կողմերը ստորագրել են արձանագրություն։