«Սահմանադրական դատարանի նիստում ես դեմ էի արտահայտվել իմ ուղեւորություններին առնչվող մեղադրանքին՝ չնայած նրան, որ դատարանը, ինչպես մյուս կառույցները, առանձնապես անկախ չէ։ Այսօր դա փակված գործ է»,- ֆրանսիական Le Monde հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նա հավելել է, որ Կառավարության կողմից անընդհատ հնչում են սպառնալիքներ: «Գուցե նրանք հանձնարարեն, որ դատարաններն այլ բան գտնեն, բայց ես չեմ դադարեցնի իմ ճանապարհորդությունները»,- ասել է Վրաստանի նախագահը: