Ադրբեջանի գրողների միության փոխնախագահ գրող Չինգիզ Աբդուլաեւը, որն, ըստ ադրբեջանական մամուլի, ծագումով ղարաբաղցի է, առաջարկել է նախագահ Իլհամ Ալիեւին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Այս առաջարկը Աբդուլաեւն արել է «Դասեր Նոբելյան մրցանակ տանող ճանապարհից. առասպելներ, դժվարություններ, հաջողություններ եւ մարտահրավերներ» խորագրով գիտաժողովում։
Նա Ալիեւին համեմատել է նոբելյան մրցանակակիր Բարաք Օբամայի հետ՝ նշելով, որ վերջինս արժանի չէր դրան, մինչդեռ «Ադրբեջանի նախագահի շնորհիվ «Արդար» պատերազմում ոչ մի երեխա կամ կին չտուժեց»։
«Աշխարհում այժմ շարունակվում են պատերազմներ, որոնք վկայում են հազարավոր երեխաների եւ խաղաղ բնակիչների մահը: Բայց մենք ազատագրեցինք մեր հողերը՝ չվիրավորելով ոչ մի կնոջ կամ երեխայի։ Այս ամենը Իլհամ Ալիեւի քաղաքականության արդյունքն է»,- նշել է Աբդուլլաեւը։