Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Հռոմի ստատուտի վավերացումը հաստատող փաստաթղթեր եւ 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ։
Ավելի վաղ Հայաստանը պաշտոնապես ծանուցել է Միջազգային քրեական դատարանին, որ Հռոմի ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով հետադարձ ուժով ճանաչում է 6, 7 և 8-րդ հոդվածների իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից։