Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 17-ին հինգ տարվա ազատազրկում է պահանջել Samsung Electronics-ի գործադիր տնօրեն Ջեյ Լինի համար:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ջեյ Լին մեղադրվում է ֆինանսական խարդախության համար, որը տեղի է ունեցել 2015 թվականին: Samsung դուստր ձեռնարկությունների միաձուլման ընթացքում, երբ գործարքը եղել է 8 միլիարդ դոլար, բաժնետոմսերի առքուվաճառքի ժամանակ նա փորձել է մանիպուլյացիա անել: Լին հերքում է ամեն ինչ եւ հայտարարում, որ անմեղ է:
Սպասվում է, որ երեք տարի տեւած դատավարությունից հետո դատավճիռը կընդունվի առաջիկա ամիսներին: Ավելի վաղ Samsung Electronics-ի գործադիր տնօրենը մեղավոր էր ճանաչվել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կաշառք տալու համար:
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Պակ Կըն Հեին 2018 թվականին դատապարտել էր 24 տարվա ազատազրկման եւ 16,8 միլիոն դոլար տուգանքի։ 2021 թվականին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներում է շնորհել Պակ Կըն Հեին։