Նեթանյահուն հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված՝ պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի առաջարկից: Դրա մասին, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտարարել է լրագրող Սեյմուր Հերշը:
Ամերիկյան պահանջը նախատեսում էր 71 պատանդի ազատ արձակում։ Այս հարցում պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն ՀԱՄԱՍ-ն իր հերթին պահանջել է պատերազմի դադարեցման հնգօրյա ժամկետ: ՀԱՄԱՍ-ի պահանջը Նեթանյահուն անմիջապես մերժել է:
Միեւնույն ժամանակ պաղեստինյան տարածքում Իսրայելի կառավարական գործունեության համակարգողի գրասենյակից հայտնել են, որ մարդասիրական օգնություն՝ ջուր, պարենամթերք եւ բժշկական սարքավորումներ տեղափոխող 26 բեռնատար նոյեմբերի 18-ին «Ռաֆահ» անցակետով մտել է Գազայի հատված։