«Թարգի լաո» փոդքասթի հյուրն է Armgeo նախագծի հիմնադիր, աշխարհագրագետ Տիգրան Վարագը: Տիգրանի հետ խոսել ենք լեռնային տուրիզմից, լեռնագնացությունից, Հայկական լեռնաշխարհից, 44-օրյա պատերազմից, կամավորության եւ Էվերեստ արշավելու մասին:
Ո՞վ պարզեց Ադրբեջանի դրոշը
Հայեր եղել են բարձրացող, հայեր եղել են, հայաստանցիներ չեն եղել:
Ամերիկայի հայ ա եղել, Ռուսաստանի հայ ա եղել, որ բարձրացել ա, առաջին բարձրացողը Վրաստանի հայ ա եղել` Լեւ Սարգիսովը: Ի դեպ, էդ պատմությունը կարողա..
-Խորհրդային շրջանու՞մ։
-Չէ, պատերազմից հետո` 90-ականներին:
Ի դեպ, էդ վերելքը սենց ա եղել. հովանավորել են, որ մի ապահովման մեջ լինեն, էդ սվյազկա կոչվածը, պարանով իրար կպած լինեն հայն ու ադրբեջանցին իրար հետ:
Այսինքն` Լեւ Սարգիսովն ու ադրբեջանցին իրար հետ են բարձրանում վերեւ, ադրբեջանցին ինչ-որ բարձրությունից էլ չի կարողանում շարունակել, բայց դրոշը տալիս ա Լեւ Սարգիսովին, ասում ա` դե որ արդեն ընկերացել ենք, դու Ադրբեջանի դրոշը տար հետդ:
-Ու տարել ա։
-Հա, ու տարել ա, Լեւ Սարգիսովը գագաթին պարզում ա Ադրբեջանի դրոշը, ու մենք էդ հոդվածը գցել էինք, մեզ անարգանքի սյունին գամեցին, չնայած` մենք կապ չունեինք դրա հետ։
Հայկական լեռնաշխարհ vs. 29.800
Ես գնացել եմ դպրոց, հինգերորդ դասարանում սկսել եմ անցնել հայոց պատմություն: Հայոց պատմության առաջին դասը սկսվում ա Հայկական լեռնաշխարհով: Սովորում եմ Հայկական լեռնաշխարհ, նույնիսկ առաջին նախադասությունն եմ հիշում մեր գրքերի, ու հետո պարզվում ա, որ չէ էլի 29.800-ն ա: Ու մարդու գիտակցության մեջ բախում ա առաջանում:
-Հա, ճիշտ ես, կա էդ պահը:
Բայց էդ պետք ա հստակ էդ աշխարհագրության դասատուն սովորացնի, որ Հայկական լեռնաշխարհը ֆիզիկա-աշխարհագրական տարածություն ա, որը նաեւ ընդունված ա այլ աշխարհագրագետների կողմից այլ պետությունների, էսօրվա Հայաստանը, դա էն քանի՞ մետր էր մնացորդը, 29.8 կադաստրով:
-200 պիտի հանես, քսանինը հազար վեց հարյուր։
Կորցնելու վախը կա
Հիմա արդեն Արցախի պատերազմից հետո, մի քիչ էլ թեման փոխենք էլի, նայի, օրինակ, երբ որ անընդհատ Արցախ էիք արշավներ էիք կազմակերպում նաև դեպի Արցախ, չգիտեմ, Կաչաղակաբերդ, թե Քիրս որ բարձրանում էիք, դժվար, չէ՞, մտքներովդ անցներ, որ դա վերջին անգամն էր կամ գոնե մինչև 44-օրյա պատերազմը: Մի քիչ վատ հարց կտամ երևի թե, մեր լաոներին դժվար դուր գա. հիմա, օրինակ, արշավներ կազմակերպելուց, ո՞նց ասեմ, էդ վախը կա՞:
-Հա, վախը կա, ինքը արտահայտվում ա տենց էն հիմար հումորներով, որ ասում ենք` ստեղ էլ հելնենք, կարողա վերջինն ըլնի, բան, բայց էդ ենթագիտակցության մեջ, թեկուզ էդ վախը, որ կա արդեն, չգիտեմ: Որովհետև սար ենք բարձրանում ու մտածում ենք` կարողա վերջինը լինի: Վերջինը նաև ՀՀ-ում կարա լինի ոչ թե նրա համար, որ, օրինակ, ֆիզիկապես գան գրավեն, այլ ուղղակի ռազմական գոտի ա հայտարարվում, ուղղակի դեմը փակվում ա ու էլ չես կարում գնաս։
Աղավնոն հանձնեցինք, հիմա՝ անկլավները
Հիմա էդ մարդիկ, որ ասում են՝ սենց պիտի անենք, նենց պիտի անենք, ամեն թիզ հողի համար, է արեք, ո՞վ ա ձեռներդ բռնել։ Արեք, մանավանդ պատերազմից հետո, երբ որ քառասունչորս օրին չհասցրեց, հետո ունեցանք այլ դեպքեր, հետո Աղավնոն հանձնեցինք, հետո հազար ու մի բան եղավ, որ… հեսա շուտով անկլավների հարցն ա, էն որ արեք, ո՞վ ա խանգարում։
-Դու ի՞նչ կասես, Կարպիս, պե՞տք ա իրանց տեղները ցույց տալ։
-Իմ փորձը ցույց ա տալիս, որ էդ կոնտինգենտը խնդիր ա, խանգարում են իրանք, պրոբլեմ են հենց ռազմադաշտում, որովհետեւ իրանց մի մասն էլ գնացել ա հա, բայց իրանց մի զգալի մասն էլ դառել ա դասալիք։ Ես հիմա իրանց չեմ կշտամբում, օբյեկտիվ պատճառներով։
Ո՞վ է զբաղվել պատերազմից վերադարձածներով
Իսկ պետությունն ընդհանրապես աշխատե՞լ ա պատերազմից վերադարձածների հետ, ընդհանրապես, պետություն ունե՞նք մենք էդ թեմայով։ Պատերազմի հետ կապված պետության դերը ո՞րն ա։
-Ես ինքնուրույն եմ բուժվել։
-Դու վստա՞հ ես, որ բուժվել ես։
-Ալկոհոլաթերապիան դժվար օգնած լինի, ես վստահ եմ։
-Որովհետեւ ես էլ եմ ինքնուրույն բուժվել, տենց ինձ թվում ա՝ ես բուժվել եմ, բայց մեկ մեկ մտածում եմ՝ կարո՞ղ ա չեմ բուժվել, կարող ա ծայրահեղ հայացքներն ինչ-որ բաների նկտմամբ հենց դրանից ա գալիս։ Իսկ ինչ-որ մեկն ընդհանրապես հետաքրքրվե՞լ ա… հայկական հին խոսք կա, չէ՞ ասում ա գնա մեռի, արի սիրեմ, ով գնաց մեռավ, դառավ հերոս, ով վիրավորվեց իրանով զբաղվեցին, հերոսացրին սենց-նենց, իսկ էն մարդիկ, ովքեր ողջ առողջ վերադարձան, իրանք ոչ մեկին պետք չեն։
ՀՀ-ի համար ՝ թնդանոթի միս
Հայաստանի հանրապետության համար՝ էսօրվա ՀՀ-ի համար, կա թնդանոթի միս ասվածը, այսինքն, էն մարդիկ, ովքեր զինապարտ են, իրանք թնդանոթի միս են, նու մի քիչ ծայրահեղ եմ էլի ասում, բայց պետության էդ աջակցությունը, բանը չկա էլի, մարդուն չեն դիտարկում որպես հայրենիքի պաշտպան, հերոս, քաղաքացի, զինվոր եւ այլն, էս կատեգորիան չի էլի։ Այսինքն՝ քսան հոգու ուղարկեք ընդեղ, երեսուն հոգու՝ ընդեղ, կապ չունի՝ գերի կընկնի, կմեռնի։
-Տարիներ շարունակ մեզ քարոզել են, որ Ադրբեջանն ա տենց թքած ունի իր զինվորի վրա, բայց լուրջ եմ ասում, ես դրա մասին նաեւ գրել եմ, որ մեր պետությունն էլ թքախ ուներ մեր զինվորների վրա։
-Հա, իհարկե, դե էն որ մենք ասում ենք՝ հրամանատարություն չկար, բառդակ էր, սաղ ցրված էր, էդ ի՞նչ ա, էդ հենց նշանակում ա, որ մարդիկ ուղղակի թքած ունեին։