Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան: Տեղեկությունը հայտնել է IDRW պարբերականը:
Հայաստանի հետ գործարքը, ըստ պարբերականի, հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա։ Ընդ որում` Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը: