ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին հանձնարարել է վիզային արգելքներ եւ պատժամիջոցներ նախապատրաստել Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելցի վերաբնակիչների դեմ, որոնք հարձակվում են պաղեստինցիների վրա եւ ստիպում նրանց հեռանալ սեփական բնակավայրերից:
Միացյալ Նահանգներում այսուհետեւ ծայրահեղականները կհամարվեն նաեւ Արեւմտյան ափի անվտանգությանը կամ կայունությանը սպառնացող, Հորդանան գետի խաղաղ բնակիչներին վախեցնող, մարդկանց իրավունքները խախտող եւ նման գործողությունների կամ քաղաքականության մեջ ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված մարդիկ կամ կազմակերպությունները:
Ըստ վելուծաբանների՝ նման կերպ Բայդենի վարչակազմը ձգտում է ցույց տալու, որ աջակցում է պաղեստինցի խաղաղ բնակիչներին: