Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռաշիդ Բեգլարյանը, որ օգոստոսին ձերբակալվել էր Հագարիի կամրջի վրա, Ադրբեջանում մեղադրվում է «Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու համար»։
Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։