«Հայաստանը կհաղթահարի իր շուրջն առաջացած շատ դժվարություններ, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին»,- AnalitikaUA ռեսուրսին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պատասխանելով Բալթյան-Սեւծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն: Նրա համոզմամբ՝ պետք է փնտրել իրավական եւ լոգիստիկ բանաձեւեր։
«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն»,- ընդգծել է Պոդոլյակը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի կարծիքով՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ «Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, նրանց հետ երկխոսությունը պատմականորեն միշտ լավ է եղել»,- ասել է Պոդոլյակը։