Պենտագոնի ղեկավար Լլոյթ Օսթինը նոյեմբերի 20-ին ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպելու է Ուկրաինայի առաջնորդների հետ: Կիեւի երկաթուղային կայարանում նրան դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը:
Օսթինը X սոցիալական ցանցում նշել է, որ ծրագրում է իր այցով «կարեւոր ուղերձ հաղորդել», որ «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային ինչպես այժմ, այնպես էլ ապագայում»։
Պենտագոնի ղեկավարի Կիեւ այցի մասին պաշտոնապես չի հայտարարվել։