Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գարեգին Երկրորդի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն։
Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը նշանակվել է Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ: Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո: