Իրանի եւ Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է, եւ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի եւ հարեւան երկրների բարեկամական հարաբերություններին: Դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգներն «ամպագոռգոռ» հայտարարություններ է անում, միջամտում է իր հետ առնչություն չունեցող հարցերին։
«Իրանի եւ տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է, եւ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու հարեւան պետությունների հետ մեր հարաբերություններին։ ԱՄՆ-ը պետք է «դադարի տարածաշրջանի ներքին գործերին միջամտելուց եւ պետք է դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունը ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չի բերի»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։