«Ես ծանոթ չեմ նման հայտարարության կամ պաշտոնական հաղորդագրության»: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Բաքվի՝ պատերազմի նախապատրաստման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության:
«Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Ուստի պարոն Փաշինյանի հայտարարությունների այս հատվածի մասին այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։