Նոյեմբերի 20-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Ըստ Հայաստանում ԵՄ գրասենյակի՝ այս համաձայնագրով սահմանվում է Հայաստանում ԵՄ մարդասիրական առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը:
Առաքելությունը տեղակայվել է 2023-ի փետրվարի 20-ին երկու տարի մանդատով եւ ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, դրանց թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից։