Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Ամանորի տոնական ձեւավորման աշխատանքների կապակցությամբ նոյեմբերի 20-ի 22:30-ից մինչեւ նոյեմբերի 21-ի 06։30-ը ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչեւ Թումանյան փողոց հատվածի երթեւեկությունը։
Ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էր Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթեւեկությունը։