Երեւանի բնակիչներն առաջիկայում իրենց «Թեժ գծի» բովանդակությամբ հարցերը, բողոքներն ու խնդիրները կկարողանան քաղաքապետարան ուղղել առցանց:
Երեւանի քաղաքապետարանի նոյեմբերի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հատուկ այդ նպատակով մշակվում է բջջային նոր հավելված: