Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը հայտարարել է, որ Ղարաբաղում բնակվող հայերը Ստեփանակերտ քաղաքում կյանքի վերականգնումից հետո կարող են միանալ Ադրբեջանի իշխող՝ Նոր Ադրբեջան (YAP) կուսակցությանը։
«Կենսապայմանների նորմալացումից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական կուսակցական կառույցների գործունեությունը նույնպես կսկսվի, կարծում եմ, որ այնտեղ բնակվող հայազգի քաղաքացիները կցանկանան դիմել «Ենի Ազերբայջան»-ի շարքերը համալրելու համար»,- ասել է պատգամավորը։