Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
ՀՀ ԱԽ քարտուղարն ու բրիտանացի նախարարն անդրադարձել են նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի: