Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` 2023-ի օգոստոսի 16-ին սահմանին ապօրինաբար կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գործով դատավարությունը կսկսվի նոյեմբերի 30-ին։
Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանը որոշում էր ընդունել կալանավորել օգոստոսի 16-ին գերեվարված Հայաստանի զինված ուժերի պահեստազորային Գագիկ Ոսկանյանին։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Տեղական լրատվամիջոցներն ազդարարել են, որ Ադրբեջանը Ոսկանյանի, ինչպես նաեւ այլ հայ բանտարկյալների դեմ իր ավանդական ոճով մեղադրանք է առաջադրել մի քանի հոդվածով։
Oգոստոսի 16-ին գերեվարված պահեստազորայինի համար Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՀՀ Կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։ Տեղեկությունը հայտնել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։