Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի եւ Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ Սրա մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից եւ հորդորում վարորդներին երթեւեկել միայն ձմեռային անվադողերով։
Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են երթեւեկելի հատվածների ձնամաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 19 միավոր տեխնիկա։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթեւեկելի մասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-15 սմ-ի։