2021-ի հոկտեմբերի 1-ից անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է երկրի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ իրեն ներում շնորհելու խնդրանքով։
Ըստ Սաակաշվիլիի՝ այդպիսով գործող նախագահը կկատարի «համաշխարհային շատ առաջնորդների», նրանց թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքը, որոնք բազմիցս դիմել են նրան՝ իրեն ներում շնորհելու խնդրանքով։ «Դուք կարող եք գրչի մեկ հարվածով երեխաներին վերադարձնել նրանց հորը եւ վերականգնել քաղաքական հավասարակշռությունը Վրաստանում»,- նշել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ «հավատացած է, որ վրաց ժողովուրդը ուժ ունի, եւ դա ոգեշնչում է հաղթել»՝ նկատի ունենալով իր գլխավորած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության հաղթանակը 2024-ի հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում։