«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» եւ Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Ախուրյան գյուղում եւ Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն: Սրա մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը, Ծիլքար գյուղի հատվածը եւ Դիլիջանի ոլորանները։ Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։