Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա — Գլինկայի փողոցի խաչմերուկում:
Մասնավորապես՝ Խորենացու փողոցից Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա եւ Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ եւ աջ» եւ «ուղիղ եւ ձախ» երթեւեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ, աջ եւ ձախ» եւ «միայն ձախ» ուղղություններով երթեւեկությունը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով, եւ կիրականացվեն գծանշման աշխատանքներ: