Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ նախատեսված են նրա եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու միջեւ բանակցություններ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին նույնպիսի անակնկալ այցելություն էր կատարել Ուկրաինա Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, եւ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները 100 մլն դոլարի ռազմական օգնություն է կատկացնելու Կիեւին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես ժամանել է Կիեւ, որտեղ նշվում է «Եվրամայդանի» 10-ամյակը։ Ուկրաինայում է նաեւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որը X սոցիալական հարթակում գրառել է․ «Մեր օրակարգում են ԵՄ-ին Մոլդովայի եւ Ուկրաինայի անդամակցության հետագա քայլերի քննարկումը, տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը եւ ԵՄ շարունակական աջակցությունը մեր երկրներում բարեփոխումներին եւ զարգացմանը»: