«Կարեւոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քննարկեն եւ լուծեն հարցերն ուղղակիորեն ի շահ տարածաշրջանի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կարծում ենք, կարեւոր է, որ երկու երկրներն էլ ուղղակիորեն բանակցեն տեւական համաձայնության հասնելու համար: Ինչպես նախկինում, պատրաստ ենք նպաստելու այս բանակցություններին եւ ողջունում ենք այլ երկրների նման ջանքերը»,- ընդգծել է Պետքարտուղարության խոսնակը։