Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Լեհաստանը չի թաքցնում, որ արագ կերպով ձգտում է մեծացնելու իր ռազմական հզորությունը: «Մենք արդեն ունենք ավելի քան 193 հազար արհեստավարժ զինծառայողներ, տարածքային պաշտպանության եւ կամավոր զինվորականներ»,- սոցցանցերում գրել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Ավելի քան մեկ ամիս առաջ Բլաշչակը հայտարարել էր, որ լեհական բանակում 187 հազար գործող զինծառայող կա։