Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների ցանկացած արձակումը համարում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում եւ Հյուսիսային Կորեայից պահանջելու են հրաժարվել նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը արբանյակ արձակելու իր ծրագրից։ Դրա մասին տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների արդյունքների հիման վրա։
Խորհրդակցությունների մասնակիցները խոստացել են նաեւ սերտորեն համագործակցել զսպման ներուժի ամրապնդման եւ արձագանքման ոլորտում, միաժամանակ աշխատել ՄԱԿ-ում Փհենյանի գործողություններին արձագանքելու ուղղությամբ։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ափային պահպանության ծառայությանը տեղեկացրել է նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը արհեստական արբանյակ արձակելու ծրագրերի մասին։